Books
Books
Մարգարեի ﷺ աղոթքի ձևը
Շեյխ Աբդուլ Ազիզ իբն Բազը (թող Ալլահը ողորմի նրան) «Մարգարեի ﷺ աղոթքի ձևը» գրքում ամփոփել է Մարգարեի ﷺ աղոթքի նկարագրությունը՝ պարզ ոճով և ճշգրիտ մոտեցմամբ՝ հիմնվելով հավաստի տեքստերի վրա, որպեսզի այն ուղեցույց լինի մուսուլմանի համար իր աղոթքում։ Գրքում նա բացատրել է աղոթքի հիմնասյուները, սուննաները և առանձնահատկությունները՝ լվացումից (վուդուից) մինչև ողջույնը (թասլիմը)՝ համատեղելով ապացույցը բացատրության հետ և կոչ անելով լիակատար հետևելու Մարգարեին ﷺ այս մեծագույն երկրպագության մեջ։
Երեգ հիմունքները և դրանց ապացույցները
Գիրքն անդրադառնում է այն հիմնական սկզբունքներին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր մուսուլման՝ Ալլահի ճանաչումը, Իսլամ կրոնի ճանաչումը և Մուհամմադ մարգարեի ﷺ ճանաչումը, և շեշտում է այս սկզբունքների կարևորությունը հավատքի և բարի գործերի կառուցման համար՝ հիմնվելով Կուռանի (Ղուրանի) և հադիսների ապացույցների վրա։
Իսլամական դավանանքի հակիրճ շարադրանք
Գիրքը բացատրում է հավատքի հիմունքները, որոնք ներառում են հավատն Ալլահին, Նրա հրեշտակներին, Նրա գրքերին, Նրա առաքյալներին, Վերջին օրվան և կանխորոշմանը։ Գիրքը ներկայացնում է այն հիմնական սկզբունքները, որոնց մուսուլմանը պետք է հավատա և դրանցով առաջնորդվի՝ ընդգծելով Ալլահի հետ կապի ամրապնդման կարևորությունը՝ իսլամական հավատքը (ակիդան) խորապես հասկանալու միջոցով։
رسول الإسلام محمد صلى الله عليه وسلم
Գթասիրտ Ալլահի անունով Իսլամի առաքյալը Մուհամմադն է, Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան թող լինեն։ Համառոտ նկարագրություն Մուհամմադ մարգարեի մասին (Աստծու օրհնությունն ու խաղաղությունը նրան), որտեղ կներկայացվի նրա անունն ու ծագումը, քաղաքը, որտեղ ծնվել է, նրա ամուսնությունները, առաքելությունը, թե ինչի էր կոչում, մարգարեության ապացույցները, շարիաթը և նրա հակառակորդների վերաբերմունքը: [1] Ես հետեւողականորեն կապել եմ «առաքյալ» և «Մուհամմադ» բառերը՝ թարգմանության պահանջներին համապատասխան, ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել։ 1․ Նրա անունը, նախնիների շղթան և այն բնակավայրը, որտեղ ծնվել…
Համառոտ ուղերձ աթեիստին
Համառոտ ուղերձ աթեիստին, որը դիմում է բանականությանը, թե տիեզերքի ճշգրտությունն ու կարգը ժխտում են պատահականությունը և վկայում են իմաստուն Արարչի մասին։ Մի՞թե խելամիտ է, որ այս ամենը ոչնչից լինի։ Բա՛ց արա սիրտդ մտքի և խորհրդածության համար, և փնտրի՛ր ճշմարտությունը, գուցե դրանում գտնես մի լույս, որը քեզ կառաջնորդի։
Ո՞վ է ստեղծել տիեզերքը, ո՞վ է ստեղծել ինձ, և ինչո՞ւ։
Գիրքը քննարկում է տիեզերքի և մարդու ծագումը՝ հաստատելով, որ նրանք ունեն մեծ Արարիչ՝ Ալլահը, ով սահմանել է կյանքը կառավարող օրենքներ։ Այն բացատրում է Ալլահի հատկանիշները, առաքյալների և երկնային գրքերի հանդեպ հավատի կարևորությունը և հաստատում է, որ Իսլամը ճշմարիտ կրոնն է՝ երջանկության հասնելու համար թե՛ այս աշխարհում, և թե՛ հանդերձյալում։
Իսլամի առաքյալը Մուհամմադն է, Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան թող լինեն։
«Իսլամի առաքյալ Մուհամմադը (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան)» գիրքը ներկայացնում է Մուհամմադ մարգարեի (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան) կյանքը՝ սկսած նրա ծագումից և կյանքի վաղ շրջանից մինչև նրա օրհնյալ ամուսնությունը, հայտնության սկիզբը և իր վերջին առաքելության մեկնարկը։ Այն պարզաբանում է մարգարեության ապացույցներն ու նրա ճշմարտացիության նշանները, բացատրում է նրա բերած շարիաթը և դրա դերը մարդու իրավունքների ու արժանապատվության պահպանման գործում։ Գիրքն ընդգծում է նաև նրա հակառակորդների վերաբերմունքն ու նրանց վկայությունները նրա մասին՝ լույս սփռելով նրա ազնիվ ու բարոյական…
Արդյո՞ք հարցրել ես ինքդ քեզ․ ո՞վ է քեզ ստեղծել, և ինչո՞ւ։ Եվ ի՞նչ կա մահից հետո։
Գիրքն անդրադառնում է գոյության և արարչության հարցին՝ բանականորեն հաստատելով կատարյալ Իմաստությամբ և Կատարելությամբ օժտված Արարչի գոյությունը։ Այն պարզաբանում է, որ կյանքի նպատակը միայն Ալլահին երկրպագելն է, և որ Իսլամը պահպանված, ճշմարիտ կրոնն է։ Գիրքը կոչ է անում հավատալ Ալլահի առաքյալ Մուհամմադին ﷺ և հետևել նրա ուսմունքներին, զգուշացնում է բազմաստվածությունից և հաստատում է Հաշվի և Հատուցման գոյությունը Վերջին կյանքում։
Վուդուի ձևը (գործնական և հակիրճ բացատրություն)
Վուդուի կատարելու կարգը (պարզեցված տեսանյութ) Գործնական ցուցադրություն, որը քայլ առ քայլ ցույց է տալիս, թե ինչպես կատարել վուդուն, շատ կարևոր է, քանի որ վուդուն աղոթքի վավեր լինելու պայմաններից է։ Դիտեք տեսանյութը և սովորեք վուդու կատարելու ճիշտ ձևը։ Վուդուի կատարման կարգը
Աղոթքի նկարագրությունը (համառոտ տեսանյութ)
Աղոթքի կատարման ձևի համառոտ գործնական կիրառում, որպեսզի Ալլահին երկրպագենք գիտակցաբար, և մեր աղոթքը լիարժեք լինի իր բոլոր պարտադիր բաղադրիչներով և պայմաններով։ Աղոթքի կարգը Եթե պատրաստվում ենք աղոթել, անհրաժեշտ է մաքրվել փոքր և մեծ հադասից (ծիսական անմաքրությունից) Եվ աղոթքը կատարում ենք մաքուր հագուստով, որը պատշաճ կերպով ծածկում է մեր աուրաթը Եվ մեր մարմինն ու մեր աղոթքի վայրը պետք է մաքուր լինեն նաջասից (ծիսական կեղտից) Կանգնում ենք դեպի Կիբլան Եվ ցանկալի է, որ մենք աղոթենք սութրայի (արգելքի) առջև
'Ումրայի կատարման կարգը
'Ումրայի նկարագրությունը (գործնական և հակիրճ բացատրություն) Ինչպե՞ս կատարել 'Ումրան: (պարզ ուսուցողական տեսանյութ) Այս տեսանյութում պարզ և հասկանալի ձևով հերթականությամբ բացատրվում են 'ումրայի ծեսերը՝ իհրամից մինչև թահալլուլ ։ Դիտեք տեսանյութը և սովորեք, թե ինչպես հեշտությամբ և ճիշտ կատարել ձեր 'ումրան։ Նա, ով ցանկանում է կատարել 'ումրա, պարտավոր է իհրամ մտնել իր համար սահմանված միկաթից։ Միկաթները այն վայրերն են, որոնք սահմանել է Մարգարեն ﷺ, որպեսզի այնտեղից իհրամ մտնի նա, ով ցանկանում է Հաջջ կամ 'Ումրա կատարել։ Ուստի, ով անցնի դրանցից մեկով՝ մտադրվելով հաջջ կամ 'ումրա կատարել, պարտավոր է…
Առավոտյան և երեկոյան զիկրեր (Աստծո հիշատակումներ)
Ամենաբարեգութ, ամենաողորմած Ալլահի անունով Ալլահը միակ Աստվածն է՝ Կենդանի և հավիտենական։ Նա չի քնում, նույնիսկ չի քնկոտանում։ Նրան են պատկանում երկինքն ու երկիրը։ Ոչ ոք չի կարող միջնորդել՝ բացի Նրա թույլտվությամբ։ Նա գիտի ամեն բան՝ անցյալն ու ապագան։ Մարդիկ չգիտեն Նրա գիտությունը՝ բացի այն, ինչ Նա կամենա։ Նրա Աթոռը ընդգռում է երկինքն ու երկիրը , և Նրան դժվար չէ դրանք պահելը։ Նա է Բարձրագույնը եւ Մեծագույնը։ Սուրա:2 (Կով) Այաթ 255 Մարգարեն հավատաց Տիրոջից իրեն իջեցվածին (ուղղարկվածին), և բոլոր հավատացյալները նույնպես։ Բոլորը հավատացին Ալլահին (Աստծու), հրեշտակներին, սուրբ գրքերին ու…