Ամենաբարեգութ, ամենաողորմած Ալլահի անունով Առավոտյան և երեկոյան զիկրեր (Աստծո հիշատակումներ) Ալլահը միակ Աստվածն է՝ Կենդանի և հավիտենական։ Նա չի քնում, նույնիսկ չի քնկոտանում։ Նրան են պատկանում երկինքն ու երկիրը։ Ոչ ոք չի կարող միջնորդել՝ բացի Նրա թույլտվությամբ։ Նա գիտի ամեն բան՝ անցյալն ու ապագան։ Մարդիկ չգիտեն Նրա գիտությունը՝ բացի այն, ինչ Նա կամենա։ Նրա Աթոռը ընդգռում է երկինքն ու երկիրը , և Նրան դժվար չէ դրանք պահելը։ Նա է Բարձրագույնը եւ Մեծագույնը։ Սուրա:2 (Կով) Այաթ 255 Մարգարեն հավատաց Տիրոջից իրեն իջեցվածին (ուղղարկվածին), և բոլոր հավատացյալները նույնպես։ Բոլորը հավատացին Ալլահին…
Ալլահի անունով, ում անունը հիշելիս ոչինչ՝ ո՛չ երկրի վրա, ո՛չ երկնքում, չի կարող վնասել։ Եվ Նա է Լսողը, Գիտունը։(Երեք անգամ):
Ես գոհ եմ Ալլահից՝ որպես իմ Տեր, Իսլամից՝ որպես իմ կրոն, և Մուհամմեդից (Խաղաղություն եւ օրհնություն լինի նրա վրա)՝ որպես իմ մարգարե։(Երեք անգամ):
Արթնացանք՝ ի շնորհիվ Ալլահի, և այս օրն ու իշխանությունն ամբողջովին Նրան է պատկանում։ Փառք Ալլահին։ Ոչ մի աստված չկա բացի Ալլահից. Նա միակն է, չունի որևէ համատեղող։ Նրան է պատկանում թագավորությունը, Նրան՝ գովասանքը, և Նա ի զորու է ամեն բանի։ Տե՛ր, խնդրում եմ օրվա բարին և հետագա օրերի բարիքները։ Պաշտպանի՛ր ինձ այս օրվա չարից և այն ամենից, ինչ կգա հետո։ Տե՛ր, փրկի՛ր ինձ ծուլությունից, ծերությունից և ծերության տհաճ հետեւանքներից ։ Խնդրում եմ Քեզ՝ փրկի՛ր ինձ դժոխքի և գերեզմանի տանջանքներից։Երեկոյան նա ասում է.Երեկոն եկավ, և արքայությունը պատկանում է Ալլահին։Եվ նա ասում է.Տե՛ր իմ, խնդրում եմ՝ պարգևի՛ր ինձ այս գիշերվա բարին ու օրհնությունը...և այսպես շարունակ, այսինքն՝ դրա փոխարեն օգտագործվում է «Արթնաքանք...» և «այս օրը» ձևակերպումները։
Օ Ալլա՛հ, Քո շնորիվ ենք արթնանում, Քո շնորիվ ենք երեկոն դիմավորում, Քո միջոցով ենք ապրում և Քո կամքով ենք մահանում, և Քեզ է վերադարձը մեր։Եվ երեկոյան նա ասում է.Օ Ալլա՛հ, Քո շնորիվ ենք երեկոն դիմավորում,
Քո շնորիվ ենք արդնանում,
Քո կամքով ենք մա, և Քեզ է վերադարձը մեր։
Օ՛ Ալլա՛հ, ամեն օրհնություն, որով ես կամ ինչ որ մեկը քո արարածներից օրհնվաց է, Քո ողորմությամբ է։ Դու միակն ես, չունես ոչ մի գործընկեր։ Քեզ են ուղղվում մեր փառքն ու երախտագիտությունը։Եվ երեկոյան նա ասում է.Այն, ինչով երեկոն սկսվեց ինձ համար:
(Երեգ անգամ),
Օ՛ Ալլա՛հ, խնդրում եմ Քեզ ապահովություն այս կյանքում և հավերժությունում։ Ների՛ր ինձ ու պահի՛ր իմ հավատքը, կյանքս, ընտանիքս ու ունեցվածքս։ Ծածկի՛ր իմ թերությունները ու հանգստացրու ՛ վախերս։
Պաշտպանի՛ր ամեն կողմից՝ առաջից, հետևից, աջից, ձախից և վերևից։ Եվ ես ապավինում եմ Քո Մեծությանը, որ չվնասվեմ ներքևից։
Օ՛ Ալլա՛՛հ, Դու ես իմ Տերը, և չկա ուրիշ աստված բացի Քեզանից։ Դու ինձ ստեղծեցիր, ու ես Քո ծառան եմ։ Քո ուխտին ու խոստմանը հավատարիմ եմ, որքան կարող եմ։ Դիմում եմ Քեզ՝ պաշտպանի՛ր ինձ իմ գործած չարից։ Ընդունում եմ՝ ամեն բարիք Քեզանից է, և խոստովանում եմ իմ մեղքերը։ Ների՛ր ինձ, որովհետև մեղքերը միայն Դու կարող ես ներել։
Տե՛ր Ալլա՛հ, Դու ես երկինքների ու երկրի Արարիչը, տեսանելիի և անտեսի Գիտակիցը, ամեն ինչի Տերն ու Թագավորը։ Ես վկայում եմ, որ բացի Քեզանից աստված չկա։
Ապաստան եմ փնտրում Քեզ մոտ իմ սեփական չարությունից, սատանայի ու նրա թակարդների չարից, և այն բանից, որ վնաս բերեմ ինքս ինձ կամ ուրիշ մուսուլմանի։
Օ՜ Ալլա՛հ, այս առավոտյան վկայում եմ Քեզ, Գահդ կրողներին, հրեշտակներիդ, մարգարեներիդ ու բոլոր արարածներիդ, որ Դու ես միակ Աստվածը, և բացի Քեզանից չկա աստված։ Մուհամմադը Քո ծառան է ու առաքյալը։Եվ երեկոյանՕ՜ Ալլա՛հ այս երեկո...և այլն (չորս անգամ)
Չկա ուրիշ աստված բացի Ալլահից, Նա մենակ է, չունի ոչ մի համահավասար եւ գործընկեր։ Նրան է պատկանում իշխանությունը և փառքը, և Նա ամեն ինչի վրա իզորու է։(հարյուր անգամ) առավոտյան կամ երեկոյան։
«Ինձ բավական է Ալլահը․ չկա ուրիշ աստված բացի Նրանից։ Ես ապավինում եմ Նրան, և Նա է Գահի Տերը»։
(Յոթ անգամ)(Յոթ անգամ)
Փառավոր է Ալլահը, և Նրան է փառքը(հարյուր անգամ)
Առավոտյան, երեկոյան կամ երկուսում էլ.
Ներում եմ խնդրում Ալլահից և զղջում եմ Նրա առաջ:
(Հարյուր անգամ)(հարյուր անգամ)
Ահա այն, ինչ հնարավոր եղավ գրի առնել։ Խնդրում եմ Ալլահին օգտակար դարձնի այն:
Գրել է Մուհամմադ Սալիհ Ուսայմինը՝ հիջրայի 1418 թ․ Մուհառռամ ամսի 20-ին։
Շեյխ Աբդուլ Ազիզ իբն Բազը (թող Ալլահը ողորմի նրան) «Մարգարեի ﷺ աղոթքի ձևը» գրքում ամփոփել է Մարգարեի ﷺ աղոթքի նկարագրությունը՝ պարզ ոճով և ճշգրիտ մոտեցմամբ՝ հիմնվելով հավաստի տեքստերի վրա, որպեսզի այն ուղեցույց լինի մուսուլմանի համար իր աղոթքում։ Գրքում նա բացատրել է աղոթքի հիմնասյուները, սուննաները և առանձնահատկությունները՝ լվացումից (վուդուից) մինչև ողջույնը (թասլիմը)՝ համատեղելով ապացույցը բացատրության հետ և կոչ անելով լիակատար հետևելու Մարգարեին ﷺ այս մեծագույն երկրպագության մեջ։
Իսլամի առաքյալը Մուհամմադն է, Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան թող լինեն։
74 languages
Իսլամի առաքյալը Մուհամմադն է, Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան թող լինեն։
«Իսլամի առաքյալ Մուհամմադը (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան)» գիրքը ներկայացնում է Մուհամմադ մարգարեի (Ալլահի օրհնությունն ու խաղաղությունը նրան) կյանքը՝ սկսած նրա ծագումից և կյանքի վաղ շրջանից մինչև նրա օրհնյալ ամուսնությունը, հայտնության սկիզբը և իր վերջին առաքելության մեկնարկը։ Այն պարզաբանում է մարգարեության ապացույցներն ու նրա ճշմարտացիության նշանները, բացատրում է նրա բերած շարիաթը և դրա դերը մարդու իրավունքների ու արժանապատվության պահպանման գործում։ Գիրքն ընդգծում է նաև նրա հակառակորդների վերաբերմունքն ու նրանց վկայությունները նրա մասին՝ լույս սփռելով նրա ազնիվ ու բարոյական…
Գիրքը բացատրում է հավատքի հիմունքները, որոնք ներառում են հավատն Ալլահին, Նրա հրեշտակներին, Նրա գրքերին, Նրա առաքյալներին, Վերջին օրվան և կանխորոշմանը։ Գիրքը ներկայացնում է այն հիմնական սկզբունքները, որոնց մուսուլմանը պետք է հավատա և դրանցով առաջնորդվի՝ ընդգծելով Ալլահի հետ կապի ամրապնդման կարևորությունը՝ իսլամական հավատքը (ակիդան) խորապես հասկանալու միջոցով։
Հեղինակ՝ Գթասիրտ Ալլահի անունով Նախաբան Փառք միայն Ալլահին , և խաղաղություն ու օրհնություն թող լինի նրան,որից հետո մարգարե այլևս չկա, ինչպես նաև նրա ընտանիքին ու ուղեկիցներին: